ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

    Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

    21.05.2012| 03:15
    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայիսի 21–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։
  • Ծանոթություն ազգային խորհրդանիշերին ու տոներին

    Ծանոթություն ազգային խորհրդանիշերին ու տոներին

    21.05.2012| 03:11
    Հունիսի 1-ից հուլիսի 10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ,Հայրենապաշտե հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը կիրականացնեն ,Ազգային խորհրդանիշեր, եկեղեցական և ազգային տոներ, ծիսակատարություններ. ընդհանուր ճանաչողությունե ծրագիրը։
  • Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

    Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

    21.05.2012| 03:09
    Մայիսի 22-24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:
  •  Ռուս պրակտիկանտները՝ ԳԹԿ-ում

    Ռուս պրակտիկանտները՝ ԳԹԿ-ում

    20.05.2012| 11:02
    Մանչեսթրի Բրիտանական համալսարանի մասնաճյուղի Մոսկվայի Սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնում՝ ՙԿրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա՚ ծրագրի շրջանակներում։
  • ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցնում են Աֆղանստանի օգնության նախագիծը

    ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցնում են Աֆղանստանի օգնության նախագիծը

    20.05.2012| 10:37
    Համաշխարհային առաջնորդները Չիկագոյում կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է համաձայնեցնել Աֆղանստանին հատկացվելիք օգնության նախագիծը։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրալիան և Ավստրիան խոստացել են միջոցներ տրամադրել թալիբների դեմ պայքարը շարունակելու համար։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում են գումարներ հատկացնել Աֆղանստանի անվտանգության ուժերին, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն պայքարել թալիբների դեմ 2014 թվականին միջազգային ուժերի դուրսբերումից հետո։
  • Կեղծ ահազանգ

    Կեղծ ահազանգ

    20.05.2012| 10:35
    Մայիսի 20-ին՝ ժամը 18:19-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի թիվ 7 տանը ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ խոհանոցում գազօջախի վրա այրված սնունդը թողել է հրդեհի տպավորություն։
  • «Չելսիի» երկրպագուները Լոնդոնում հաղթական շքերթ են անցկացնում

    «Չելսիի» երկրպագուները Լոնդոնում հաղթական շքերթ են անցկացնում

    20.05.2012| 10:25
    «Չելսի» ֆուտբոլային ակումբի հազարավոր երկրպագուներ հավաքվել են Լոնդոնում՝ նշելու իրենց ակումբի հաղթանակը չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նշենք, որ հաղթելով Մյունխենի «Բավարիային»`«Չելսին» դարձավ առաջին լոնդոնյան ակումբը, որ նվաճել է չեմպիոնների լիգայի գավաթը:
  • Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

    Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

    20.05.2012| 08:17
    Երևանի ժամանակով ժամը 17.18-ին Իտալիայի հյուսիսում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։ Ավերվել են մի քանի շինություններ։ Նշենք, որ մայիսի 20-ի գիշերը Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
  • Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

    Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

    20.05.2012| 08:15
    Մայիսի 20-ի գիշերն Իտալիայի Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տեղի են ունեցել 10,1 կմ խորության վրա: Վեց մարդ մահացել է, կան հարյուրավոր տուժածներ։ Սեյսմիկ ծառայությունը հայտնում է ավելի թույլ հետցնցումների մասին։
  • Պակիստանն արգելափակել է Twitter-ը

    Պակիստանն արգելափակել է Twitter-ը

    20.05.2012| 08:13
    Մայիսի 20-ից Պակիստանը երկրի սահմաններում արգելափակել է Թվիթեր (Twitter) սոցիալական ցանցը։ Պակիստանի իշխանությունների կարծիքով՝ Թվիթերում առկա են հակաիսլամական նյութեր, որոնք ցանցի ղեկավարությունը հրաժարվել է հեռացնել։